Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի (այլ ոչ թե ուղղակի հարվածների թիրախի) են վերածվում նոր երկրներ։ Այս պահին փաստացի նոր ցամաքային պատերազմ է Լիբանան-Իսրայելի միջև, իսկ հերթում սպասում են Սիրիան, Իրաքը և նույնիսկ Արևելյան Աֆրիկան...